Ուսումնասիրվում է ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի հանդիպման հնարավորությունը Սիրիայում կարգավորման շուրջ. Պեսկով
Ուսումնասիրվում է Սիրիայի հարցով Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի եւ Իրանի միջեւ բազմակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, եւ համաձայնեցվում են պետությունների ղեկավարների ժամանակացույցերը: Այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է է ՏԱՍՍ-ը:
«Այժմ խոսքը երկկողմանի շփումների մասին է, սակայն մենք քննարկում ենք բազմակողմ ձեւաչափով հանդիպման հնարավորությունը,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը` պատասխանելով հարցին` հնարավոր են արդյոք մարտի 5-ին շփումներ Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ, - Այժմ մենք համաձայնեցնում ենք նախագահների ժամանակացույցը»:
Պեսկովը հավելել է, որ խոսքը Ֆրանսիայի եւ Գերմանիայի մասնակցությամբ ձեւաչափի մասին չէ: «Ուսումնասիրվում է իրանական տարբերակակը»,- ասել է նա: