Մենուան որպես վարչապետի հավանական թեկնածուներ հիշատակում է Հովիկ Աբրահամյանի ու «Տաշիրի» սեփականատեր Կարեն Կարապետյանի անունները
Լիսկայական նետուքներով վերջին շրջանում լավ հափրացած Հարությունյան Մենուան իր slaq.am բամբասկոտ ու կեղտաջուր արտավիժող կայքում գրել է, թե առաջիկա օրերին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տալու... Երևի Արա Աբրահամյանի կրնկի տակ մշտապես հեծող էս վայ-լրագրողի փողերը պակասել են, ու մեկն էլ հոտն առնելով՝ նման պատվեր է իջեցրել... Ու սա էլ ոգևորված-ոգեշնչված գոռում է, թե իր տվյալները հավաստի են... Այնքան են հավաստի, որ, որպես վարչապետի հավանական թեկնածուներ, հիշատակում է Հովիկ Աբրահամյանի ու ,,Տաշիրի,, սեփականատեր Կարեն Կարապետյանի անունները... Այսինքն, իր նման նաֆթալինոտ ու իր նման ճշմարիտ լրագրությունից հեռու տեղեկատվություն է մատուցում Մենուան՝ համոզված, որ մի երկուսն էլ էդ կուտը կուլ կտան... Լրագրող կոչվողների էս տեսակն, իհարկե, ժամանակի ,,շունչը,, լավ է զգացել: Կիսատ-պռատ, անգամ սովորական լուր գրել չկարողանալով, սրանք իրենց լրագրող են հռչակում, նստում ,,բարեբեր երակների,, վրա, գովերգում փառքի ու սնապարծության կարոտ մի քանի ունևորների ու օլիգարխների և գոհ ու երջանիկ ապրում... Իսկ հակատեղեկատվություն տարածելն էլ սրանց փող է բերում...
... Չէ, վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտպանությունը չեմ ստանձնել, նրա հետ էնքա՜ն կռիվ ունեմ, որ մի կյանք չի բավականացնի, բայց կռիվս էն բանի դեմ է, որ ոմանք ,,ժողովրդահաճո,, ստեր տարածելով՝ ցանկանում են մեծացնել իրենց կայքերի չունեցած հեղինակությունը...
... Դու տգետ ու չկայացած,անվերջորեն ինչ-որ կառույցների տակ պառկողների զրպարտությունները տեղադրիր քո կայքում, Մենուա, մեկ էլ հիշեցրու ինձ, թե որքան է ունեցածդ կապիտալը, որովհետև շուտով քո ,,հեղինակի,, հետ մուծվելու ես դատարանին...
Լևոն Մութաֆյան. ֆեյսբուք