Բեյոնսեի երգերը, Ջեյ Լոյի ու Մայքլ Ջորդանի արցունքները. ինչպես են հրաժեշտ տվել բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտին (Տեսանյութեր)
Լոս Անջելեսում փետրվարի 24-ին հազարավոր մարդիկ հարգել են լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր՝ Ջիաննայի հիշատակը Staples Center-ում հիշատակման արարողության ընթացքում։
Լուսանկարն` այստեղ:
Ավիավթարի արդյունքում մահացած դստեր ու հոր փակ հուղարկավորությունն արդեն իսկ տեղի է ունեցել։ Դրանք այն աստիճանի փակ են եղել, որ հնարավոր չէ նույնիսկ իմանալ թաղման հստակ տեղը։ Երեկ երեկոյան միջոցառում է կազմակերպվել մտերիմների համար։ Կոբիին ու Ջիջիին նվիրված երեկույթին երգել են Բեյոնսեն, Քրիստինա Ագիլերան, իսկ Ալիշա Քիսը նվագել է Բեթհովենի «Լուսնի սոնատը», որը բասկետբոլիստը շատ էր սիրում։ Միջոցառմանը ներկա էին նաեւ Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Քլոե Քարդաշյանը, Քրիս Ջենները, Մայքլ Ջորդանը, Շաքիլ ՕՆիլը, Ալեքս Ռոդրիգեսը, Ջեյ Լոն եւ այլք։
Տեսանյութն` այստեղ:
Հուզիչ ելույթ է ունեցել մարզիկի այրին. Վանեսա Բրայանտը պատմել է՝ որքան հիանալի ամուսին ու հայր է եղել Կոբին, եւ որքան է ինքը կարոտում դստերը՝ Ջիջիին։ «Կոբին… Նա իմ սիրելի ամուսինն էր ու մեր երեխաների հիասքանչ հայրը։ Նա իմն էր։ Նա իմ ամեն ինչն էր։ Կոբին ու ես միասին էինք 17 տարի։ Ես նրա առաջին ընկերուհին էի, նրա առաջին սերը, նրա կինը, նրա լավագույն ընկերը։ Նրա վստահված անձն ու պահապանը։ Նա ամենազամանալի ամուսիինն էր, Կոբին ինձ ավելին է թույլ տվել, քան ես կարող եմ բառերով արտահայտել։
Տեսանյութն` այստեղ:
Ջիանան… Նա հայրիկի դուստրն էր, բայց ես գիտեմ, որ նա սիրում էր իր մայրիկին։ Եվ նա միշտ ասում էր ինձ ու ցույց տալիս՝ որքան ուժգին է ինձ սիրում։ Նա իմ լավագույն ընկերներից մեկն էր։ Նա սիրում էր տորթ։ Նրան դուր էր գալիս ժպտալ բոլորին»,- միջոցառման ընթացքում ասել է Վանեսան։
Ջենիֆեր Լոպեսը, որը մտերիմ շփվում էր մարզիկի ընտանիքի հետ, չէր կարողանում զսպել արցունքները։
Տեսանյութն` այստեղ:
«Չիկագո»-ի լեգենդար խաղացող եւ «Շորլոտ»-ի սեփականատար Մայքլ Ջորդանը եւս արտասվել է Բրայանտի ու դստեր՝ Ջիջիի հրաժեշտի արարողությանը։
«Հնարավոր է՝ սա ինչ-որ մեկին կզարմացնի, բայց ես եւ Կոբին շատ մտերիմ ընկերներ էինք։ Կոբին իմ կրտսեր եղբայրն էր։ Բոլորը միշտ ցանկանում էին խոսել մեր նմանության մասին, բայց ես պարզապես ցանկանում էին խոսել Կոբիի մասին։ Երբ Կոբի ԲՐայանտը մահացավ, մահացավ իմ մի մասը։ Ես խոստանում եմ, որ այսօրվանից ապրելու եմ հիշողություններով այն մասին, որ ես կրտսեր եղբայր եմ ունեցել, որին փորձել եմ օգնել ամենով, ինչով կարողացել եմ»,- ասել է Ջորդանը։