Թայմ Սքվերում ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի
Թայմ Սքվերում ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի:
Քաղաքական գործիչները, գիտնականներն ու արտիստները հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հատկապես կնշվեն Հայոց ցեղասպանության մասին օրինագծերի ընդունման գործում ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի արժանիքները, հաղորդում է Massis Post-ը:
Ամենամյա միջոցառման կազմակերպիչներն են «Վարդանի ասպետներ եւ դստրեր» միությունը եւ Ամերիկայի հայերի այլ կազմակերպություններ: