Ովքեր են եկել դատարան՝ սատարելու Սերժ Սարգսյանին (Լուսանկարներ)
Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը: Նա մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ: Գործով կա 5 մեղադրյալ, այդ թվում՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Այս պահին դատարանի դիմաց են հավաքվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները, Սերժ Սարգսյանի աջակիցները, հաղորդում է Armlur.am կայքը, որը հրապարակել է նաև լուսանկարներ, թե ովքեր են եկել սատարելու Սերժ Սարգսյանին: