Չինաստան մեկնած ԱՀԿ մասնագետները պատմել են կորոնավիրուսի ուսումնասիրության արդյունքների մասին
Տարիքային բոլոր կատեգորիաները հակված են COVID-2019 կորոնավիրուսով վարակվելուն: Նման եզրակացության է եկել ԱՀԿ փորձագետների միջազգային թիմը:
Այս մասին հայտարարել է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի COVID-2019 արձագանքման հարցերով փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Լյան Վանյանը:
25 չինացի եւ արտասահմանցի փորձագետների կազմված ԱՀԿ միջազգային թիմը եղել է Պեկինում, Գուանդունում, Սիչուանում, ինչպես նաեւ Ուհանում՝ վիրուսի բռնկման էպիկենտրոնում:
«Նոր տիպի կորոնավիրուսը հիվանդության նոր տեսակի հարուցիչ է, այդ պատճառով տարիքային ոչ մի խումբ իմունիտետ չունի նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ, բոլորը հեշտությամբ կարող են վարակվել»,- ասել է Վանյանը:
Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ վարակվածների միջին տարիքը 51 է, 30-69 տարեկան մարդիկ կազմում են վարակվածների ընդհանուր թվի 77,80 տոկոսը, դեպքերի 77,5 տոկոսը գրանցվել է Հուբեյ նահանգում:
Փորձագետները նաեւ պարզել են, որ վարակվածների հետ շփված մարդկանց 1-5 տոկոսի մոտ կորոնավիրուսի ախտորոշման անալիզները դրական են եղել: