«Այն, ինչ տեղի ունեցավ Վեգասում, առհավետ կմնա Վեգասում». Իննա Խոջամիրյան
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից հասցրել է մի քանի լուսանկար է հրապարակել։
Այսօր իր միկրոբլոգում դերասանուհին նոր լուսանկար է տեղադրել, որն ուղեկցել է հետաքրքիր մեկնաբանությամբ։ Կադրում երիտասարդ դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, բեժ գույնի տաբատ է կրում, դեղին շապիկ եւ սպորտային կոշիկներ։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Ինչպես ասում են՝ այն, ինչ տեղի ունեցավ Վեգասում, առհավետ կմնա Վեգասում»,- գրել է դերասանուհին։