Փետրվարի 13-ին քաղաքապետին դիմել էի հիվանդության համար տրվող հարգելի բացակաների սահմանափակումը վերանայելու առաջարկով,ահա, ունեմ պատասխանը. Աննա Ջավախյան
Փետրվարի 13-ին քաղաքապետին դիմել էի հիվանդության համար տրվող հարգելի բացակաների սահմանափակումը վերանայելու առաջարկով, եւ ահա, արդեն ունեմ պատասխանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը, ով հրապարակել է այդ գրությունը:
Նա, մասնավրապես, նշել է. «Առաջարկը մերժվել է։ Այդուամենայնիվ, պատասխանի մեջ հստակ նշվում է, որ «նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին հանձնարարվել է մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններն այս շրջանում համարել հարգելի՝ հաշվի առնելով սեզոնային հիվանդությունների հանգամանքը»։
Եվ անկախ ամեն ինչից, միշտ հիշեք, որ ՀՀ սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր երեխա ունի կրթության իրավունք։ Եթե որեւէ երեխայի հարգելի բացակաների հետեւանքով դուրս կթողնեն մանկապարտեզից, դիմեք համայնքի քաղաքապետարան, մարզերի դեպքում՝ նաեւ մարզպետարան, ԿԳՄՍ նախարարություն»: