«Հիասքանչ զույգ»․ Ալինա Մարտիրոսյանի եւ ամուսնու նոր լուսանկարը
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։
Instagram-յան էջում հրապարակված կադրում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Դերասանուհին կադրում կրում է ջինսե տաբատ, մոխրագույն բլուզ, բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից Ալինան մեկնաբանություն չի կատարել, սակայն հետեւորդներից մեկը գրել է․ «Հիասքանչ զույգ»։