Ամերիկյան ընկերությունը մշակել է Իլոն Մասկի հանրահայտ Cybetruck-ի ռադիոկառավարվող մինի-տարբերակները
Hot Wheels ամերիկյան ընկերությունը ներկայացրել է Իլոն Մասկի Cybetruck ավտոմոբիլի խաղալիք ռադիոկառավարվող կրկնօրինակները, գրում է Esquire-ը: Այդ մասին տեղեկացրել է Mattel բրենդի սեփականատերը:
Փոքրիկ Cybetruck-ը վաճառքի կհանվի 2020 թվականի դեկտեմբերին: Նախապատվերի հնարավորությունն արդեն բաց է Mattel կայքում:
Գնորդներին առաջարկվում են երկու Cybertrack մինի-մոդելներ. 1:64 մասշտաբով կրկնօրինակը 20 դոլարով եւ 1:10 մասշտաբով կրկնօրինակը 400 դոլարով:
Խաղալիք մոդելները մշակելու հարցում օգնել են Tesla-ի աշխատակիցները: Cybertrack երկու փոքրիկ մոդելներն ունեն տեղաշարժման երկու ռեժիմ, սակայն դրանցից մեծը նաեւ կարող է տեղաշարժվել 40 կմ/ժ արագությամբ: Ավելի մեծ չափսերով մեքենան նաեւ ունի կպչուն պիտակներ, որոնք ստեղծում են կոտրած ապակու տպավորություն:
400 դոլար արժողությամբ մոդելի նախապատվերն արդեն փակվել է, իսկ դրա պոտենցիալ գնորդներին առաջարկվում է գրանցվել սպասման ցանկում: