Անդրանիկ Հարությունյանի եւ նրա կնոջ սիրառատ լուսանկարը
Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, կիսվել է ընտանեկան ու ջերմ լուսանկարով, որում պատկերված է կնոջ՝ Մերիի հետ։
Instagram-ում հրապարակած կադրում երկու երեխաների ծնողները ջերմ գրկախառնված են։ Մերին կրում է պուտավոր վերնաշապիկ, կարմիր երանգի կիսաշրջազգեստ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Անդոն կրում է մոխրագույն կոստյում, կապույտ երանգի սվիտեր։ Հրապարակմանը կից դերասանը գրել է․ «2011 թվականի, 11-րդ ամսի, ամսի 11-ին, նա ինձ ասաց ԱՅՈ, ես էլ նրան ասացի ԱՅՈ, և այդպես սկսեց մեր երջանիկ օրերը»։