Դերասանուհի Ռոզի Ավետիսովան ուսը բաց շապիկով եւ վառ շպարով
Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:
Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հմայիչ ու նուրբ կերպարում։ Ռոզին գեղեցիկ շպարով է․ ընդգծված աչքեր, այտոսկրեր եւ մեղմ շրթներկ։ Նա կրում է ճերմակ, ուսը բաց բլուզ։ Կադրերին կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են հղել նրա՝ գրելով․ «Նուրբ», «Սիրուն»։