Հոլիվուդի լեգենդ Քլինթ Իսթվուդը սատարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Մայքլ Բլումբերգի թեկնածությունը
Հոլիվուդի լեգենդ Քլինթ Իսթվուդը սատարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Մայքլ Բլումբերգի թեկնածությունը, գրում է Independent-ը:
Ռեժիսորը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ավելի մեղմ գործի «առանց թվիթների եւ մարդկանց վիրավորելու»:
Ընդ որում՝ Իսթվուդը խոստովանել է, որ աջակցում է «Թրամփի իրականացրած որոշ գործողություններին»:
The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում Իսթվուդը հայտնել է, որ կողմնորոշվել է, թե ԱՄՆ նախագահի թենկածուներից ում է ընտրելու:
«Լավագույնը, որ մենք կարող ենք անել, Մայքլ Բլումբերգին ընտրելն է»,-ասել է նա: