Սկանդալ․ կորոնավիրուսի պատճառով Giorgio Armani-ի ցուցադրությունը կանցկացվի առանց հյուրերի
Ջորջո Արմանին արագ է արձագանքել Իտալիայում կորոնավիրուսի բռնկման մասին լուրերին. Դիզայները միլանյան նորաձեւության շաբաթվա շրջանակներում որոշում է կայացրել առանց հյուրերի անցկացնել իր բրենդի կիրակնօրյա ցուցադրությունը, որպեսզի խուսափի հրավիրյալների շրջանում վարակվելու հնարավորությունից:
Երկրում ծայրահեղ իրավիճակ է առաջացել վերջին մի քանի օրերին․ Իտալիայում գրանցվել է 58 վարակակիր, որոնց մեծ մասը Լոմբարդիայի տարածաշրջանում է, որին պատկանում է, եւ՛ Միլանը, եւ՛ Վենետո շրջանի մեկ քառորդը։ Երեկ երեկոյան նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն արտակարգ մամուլի ասուլիս է անցկացրել հեռուստատեսությամբ, որի շրջանակներում հայտարարել է համաճարակի ենթակա գոտիները մեկուսացնելու անհրաժեշտության մասին: Ընդունված միջոցառումների թվում կլինեն նաեւ համալսարանների փակումը, ճանապարհների հսկողությունը եւ հանրային այլ ակտիվությունների սահմանափակումը։ Օրինակ՝ Վենետոյի բոլոր ուսումնական հաստատությունները կփակվեն հաջորդ շաբաթվա ընթացքում։