Իրանը մի շարք գործողություններ է սահմանել կորոնավիրուսի բռնկման դեմ. հաղորդվում է 8 զոհերի մասին
Իրանը սահմանել է մի շարք գործողություններ երկրում կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ՝ ներառյալ դպրոցների, համալսարանների եւ մշակութային կենտրոնների ժամանակավոր փակումը, հաղորդում է Press TV-ն:
Նշվում է, որ նոր կորոնավիրուսի զորերի թիվն Իրանում հասել է 8-ի:
Ընդ որում՝ երկրի առողջապահության նախարարությունում հայտնել են, որ կորոնավիրուսի դրական արդյունքով անձանց թիվը հասել է 43-ի:
ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Կիանուշ Ջախանփուրի խոսքով՝ վերջին օրերին երկրում գրանցվել է վարակի 15 նոր դեպք:
Կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնը Կում քաղաքն է:
Որպես կանխարգելիչ միջոց՝ երկրի իշխանությունները կարգադրել են մեկ շաբաթով փակել ուսումնական եւ մշակութային հաստատությունները երկրի 14 շրջաններում:
Խոսքը վերաբերում է Կում, Մերկեզի, Գիլյան, Արդեբիլ, Քերմանշախ, Քազվին, Զենջան, Մազենդերան, Գոլեստան, Խահադան, Ալբորզ, Սեմնան, Քուրդիստան գավառներին եւ երկրի մայրաքաղաք Թեհրանին:
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է հաստատություններն ախտահանման համար նախապատրաստելու նպատակով: