Զապորոժյեում սպանվել է «Սարվան» մականունով ադրբեջանցի քրեական հեղինակությունը
Շաբաթ երեկոյան Զապորոժյեի ոստիկանությունը հայտնել է 1968 թվականին ծնված տղամարդու սպանության մասին, հաղորդում է 112.ua-ը:
«Փետրվարի 22-ին՝ ժամը 18:46-ին, ստացվել է հաղորդագրություն, որ շտապ օգնության մեքենայում կրծքավանդակի հատվածում ստացված վիրավորման հետեւանքով մահացել է 1968 թվականին ծնված տղամարդ»,-մեկնաբանել են ոստիկանությունում:
Ավելի ուշ «Ակտուալնո» Զապորոժյեի ռեսուրսը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել է, որ սպանվածը տեղի քրեական հեղինակությունն էր՝ «Սարվան» մականունով: Նա ազգությամբ ադրբեջանցի էր:
Ինչպես հաղորդում է «Ստրանա»-ն, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, «Սարվան»-ը ներգրավված էր Զապորոժյեում թմրանյութերի շուկայում, հանցավոր խմբավորման կազմակերպիչ էր, ուներ կապեր տեղի մյուս ազդեցիկ հանցագործի՝ «Գրիգորիի» հետ:
«Սարվան»-ին հասցրել են դանակով հարվածներ Զապորոժյեում՝ Նիժնի Խորտիցայում իր սեփական տան հարեւանությամբ:
«ՈՒՆՆ»-ի տեղեկություններում, վերջին շրջանում տղամարդը տեղաշարժվում էր անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, սակայն այդ օրը նրան չէր հաջողվել խուսափել մահացու հարձակումից: «Սարվան»-ը վազել էր դեպի տաքսու վարորդներն արդեն արնաշաղախ վիճակում վիրավորվելուց հետո: Ավելի ուշ նա մահացել էր շտապ օգնության մեքենայում:
Այժմ ոստիկանությունն անցկացնում է նախնական օպերատիվ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները եւ սպանության մեջ ներգրավվածներին պարզելու ուղղությամբ: