Եվրամիությանը մեղադրել են ոստիկանությանը կից դեմքերի ճանաչման տվյալների բազաների հսկայական ցանց ստեղծելու փորձի մեջ
Եվրամիությանը մեղադրել են ոստիկանությանը կից դեմքերի ճանաչման տվյալների բազաների հսկայական ցանց ստեղծելու փորձի մեջ, հայտնում է Daily Mail-ը։
Ընդ որում, ԵՄ-ին վերագրվող փորձերը դիտարկվում են որպես գործողություններ, որոնք կարող են հանգեցնել «քաղաքական դրդապատճառներով հետապնդման»։
The Intercept թերթի կողմից հրապարակված տվյալների արտահոսքի համաձայն՝ Ավստրիայի գլխավորությամբ ԵՄ 10 անդամ-երկրների ոստիկանական կառույցները կոչ են արել դաշինքի մյուս անդամներին ընդունել օրենք՝ դեմքերի ճանաչման բազաների ներդրման եւ փոխադարձ կապի մասին։
Բացի այդ, փաստաթղթում Եվրոպոոլին կոչ է արվում գործողություններ նախաձեռնել ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ դեմքերի ճանաչման բազաների եւ այլ կենսաչափական տվյալների փոխանակման համար, ինչը մտահոգություն է առաջացնում՝ կապված ԱՄՆ նման տվյալների բազային այս ցանցի միացման հավանականության հետ։