Սիրիայում մահանում են աղքատների որդիները, թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Սիրիայում պատերազմ հրհրողներին ու պատերազմ սկսելու սպառնալիք հնչեցրած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Հազար սենյակ ունեցող պալատում նստածի (Էրդողան) պատերազմի որոշումներով աղքատ երեխաների որդիներն են մահանում։ Թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա»։