Թուրքիայում բարձրացրել են Սուրբ Սոֆիայի, Անիի ավերակների ու Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսերը
Թուրքիայի ճամփորդական ընկերությունների միությունը (TURSAB) զգալի բարձրացրել է Թուրքիայի թանգարանների ու պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերի գները։
Ինչպես NEWS.am–ը տեղեկանումէ TURSAB–ից, լրջորեն բարձրացրել են քրիստոնյաներին ու հատկապես հայերին հետաքրքրող վայրերի մուտքի տոմսերը։ Օրինակ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի եկեղեցի մուտքի տոմսը 72 լիրայից բարձրացվել է 100–ի, Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսը 10–ից դարձել է 25 լիրա, Անիի ավերակների մուտքի տոմսը 15 լիրա։