Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 24ին, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ անձրև: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +2+4, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,
Լոռիում գիշերը՝-2+2, ցերեկը՝ +10+13,
Տավուշում գիշերը 0+4, ցերեկը՝ +12+17,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+13,
Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,
Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+11,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+14,
Արցախում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13 (հովիտներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+18):