Սիրիան հայտարարել է, որ երկրի օդային տարածք ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ռազմական ագրեսիա
Զինվորական աղբյուրը, հղում կատարելով ՍԱՀ Գերագույն հրամանատարությանն ու Զինված ուժերին, հայտնել է, որ երկրի օդային տարածք ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ռազմական ագրեսիա, հայտնում է ՍԱՆԱ-ն։
ՀՕՊ եւ ՌՕՈՒ կառավարման կենտրոններին տրվել են ագրեսիային բոլոր հասանելի միջոցներով դիմադրելու հրահանգներ։
Աղբյուրը հավելել է, որ սիրիական ՀՕՊ միջոցները եւ ռազմական ինքնաթիռները երկրի օդային սահմանների խախտում թույլ չեն տա։ Թշնամական թիրախներ հայտնաբերելու պահին բոլոր ջանքերը կգործադրվեն դրանց անհապաղ հետապնդելու եւ ոչնչացնելու համար։