Զվարթնոց օդանավականում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգ է ստացվել. Ուղիղ
«Զվարթնոց» օդանավակայանում օայթուցիկ սարք տեղադրելու մասին անհայտ քաղաքացու ահազանգի հիման վրա այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ տեղում աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ եւ Ոստիկանության աշխատակիցները, տեղում են նաեւ Շտապօգնության մեքենաները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 22-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: