Ելենա Ստեպանենկոն միացել է Եվգենի Պետրոսյանի հետ
66-ամյա կատակերգուհի Ելենա Ստեպանենկոն կմիանա իր նախկին ամուսնու՝ 74-ամյա հումորիստ Եվգենի Պետրոսյանի հետ։ Ճիշտ է, դա տեղի կունենա ընդամենը մեկ երեկո. արտիստները կմիավորվեն «Ռոսիա 1» հեռուստաալիքի հումորային համերգին մասնակցելու համար, որը նվիրված է Կանանց միջազգային օրվան:
«Ելենա Ստեպանենկոն հրավիրում է» հաղորդման «Գարնան հեգնանքը» նոր շարքի հեռարձակումը տեղի կունենա մարտի 6-ին: Իսկ արդեն մարտի 8-ին էկրան կբարձրանա «Պետրոսյանը եւ 2020-ի կանայք» տոնական շոուն, որին, ըստ նկարագրության, կմասնակցի նաեւ Ստեպանենկոն: «Կհնչեն տղամարդկանց համար խորհուրդներ այն մասին, թե ինչպես շնորհավորել իրենց կանանց, իսկ կանանց՝ ինչպես ավելի լավ կառավարել տղամարդուն», - խոստացել են հաղորդման հեղինակները։
Աղբյուրը՝ Eg