10 միտք Դրյու Բերիմորից, որն այսօր նշում է 45-ամյակը
Ամերիկացի հայտնի դերասանուհի Դրյու Բերիմորն այսօր՝ փետրվարի 22-ին, նշում է ծննդյան 45-ամյակը:
Նա այն դերասանուհիներից է, որը հայտնիություն է ձեռք բերել դեռեւս մանուկ հասակում՝ նկարահանվելով տարբեր նախագծերում: Բերիմորի մրցանակների շարքում կան «Ոսկե Գլոբուսի» եւ BAFTA-ի արձանիկներ:
Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են՝ «Չարլիի հրեշտակները», «Առաջին 50 համբույրները», «Չհամբուրվածը», «Արդեն քեզ կարոտում եմ», «Դյուպլեքս», «Փոքրիկը՝ Բեվերլի Հիլզից» եւ այլն:
Այսօր առաջարկում ենք ծանոթանալ նաեւ դերասանուհու հայտնի մտքերից մի քանիսին:
«Երջանիկ մարդիկ գեղեցիկ են: Նրանք, ասես, հայելի լինեն, որն արտացոլում է երջանկություն»:
«Երբ ռիսկի չես դիմում, ժամանակդ իզուր վատնում ես»:
«Համարձակություն ունեցիր ինքդ քեզ ցույց տալու»:
«Համբուրվելն ամենագեղեցիկ եւ կրքոտ բանն է, որ կարող է տեղի ունենալ երկու մարդու մեջ»:
«Ժամանակի ընթացում քո բոլոր մեծագույն ցավերը դառնում են քո ամենաուժեղ կոմերը»:
«Մարդիկ ցեցի են նման: Սկզբում նրանք տգեղ են ու տարօրինակ, մինչեւ որ դուրս են գալիս իրենց խեցիներից եւ վերածվում գեղեցիկ թիթեռնիկների»:
«Երբեք մի ցույց տուր թերություններդ»:
«Ուզում եմ մարդիկ զարմանան, երբ ես անում եմ մի բան, որն ինձանից չէին սպասում»:
«Ծիծաղելի է, որ մենք խուսափում ենք միայնակ լինելուց, ասես դա ինչ-որ հիվանդություն է: Ճշմարիտ է այն, որ նախ պետք է սովորես լինել միայնակ, որպեսզի կարողանաս ապրել մեկի հետ»:
«Երբ ամեն ինչ կատարյալ է՝ ահա, թե երբ է պետք անհանգստանալ»: