Կառլես Պերես. Պատահական մի օր ինձ ասացին, որ ես պետք է հեռանամ «Բարսելոնայից»
Իտալական «Ռոմա» տեղափոխված երիտասարդ հարձակվող Կառլես Պերեսը պատմել է՝ ինչպես է որոշում ընդունել հեռանալ «Բարսելոնայից»:
««Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը մարզումներից մեկի ընթացքում ինձ ասաց, որ ես այլևս խաղաժամանակ չեմ ստանալու թիմում և պետք է հեռանամ:
Տրանսֆերային պատուհանի փակվելուն 10 օր էր մնացել, և ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Երբ առաջարկ ստացա «Ռոմայից», անմիջապես տվեցի համաձայնությունս»,- Պերեսի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Նշենք, որ 22-ամյա Կառլես Պերեսը «Ռոմայի» կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: