Աննա Սեդոկովան ակնարկել է չորրորդ հղիության մասին
Աննա Սեդոկովան կրկին հաստատել է իր «հետաքրքիր կարգավիճակը». 37-ամյա փոփ աստղը հայտարարել է, որ սպասում է չորրորդ երեխային:
Այսօր նա կիսվել է սիրելիի՝ 27-ամյա Յանիս Տիմայի հետ քնքուշ տեսանյութով։ Երգչուհուն եւ բասկետբոլիստին ընկերակցել է Մամբա շունը, որը նրանք վերջերս են ձեռք բերել:
Հուզիչ կադրերն առաջացրել են Սեդոկովայի երկրպագուների զգացմունքային արձագանքը։ «Այ թող նայեն նրա բոլոր նախկին գործընկերները եւ նախանձեն։ Քանզի Անյան սիրում է նրանց, ում ցանկանում է, այլ ոչ թե նրանց, որոնք ձեռնտու են», «Ինձ թվում է, որ նախորդ հարաբերությունների փորձ է պետք է ցույց տար, որ պետք է ապրել, այլ ոչ թե անմիջապես ծննդաբերել», «Դուք շատ գեղեցիկ զույգ եք, մեծ երջանկություն ձեզ», «Երջանկություն ձեզ եւ համերաշխ կյանք», - գրել են հետեւորդները:
Հետեւորդներից մեկը ենթադրել է, որ Աննան ակնարկել է ընտանիքում համալրման մասին: «Սպասում ենք չորրորդին», - նշել է նա: «Շնորհակալություն, մենք նույնպես», - խոստովանել է Սեդոկովան:
Տեսանյութն՝ այստեղ