Թողարկվել է Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Որսորդները» ֆիլմի նոր թրեյլերը (Տեսանյութ)
Ալֆոնսո Գոմես-Ռեհոնի «Որսորդները» սերիալի թրեյլերը հայտնվել է YouTube-ում։
Նախկին նացիստների որսորդների խմբի առաջնորդ Մեյեր Օֆերմանի դերը կերտել է դերասան Ալ Պաչինոն։ Սերիալի գործողությունը տեղի է ունենում ԱՄՆ-ում՝ 1970-ական թվականներին։
Սերիալում նաեւ հանդես են եկել Գրեգ Օսթինը, Ջերրիկա Հինթոնը, Ջոշ Ռեդնորը, Լոգան Լերմանը եւ այլք:
Amazon-ի վիդեոսերվիսում սերիայի պրեմիերան կկայանա 2020 թվականի փետրվարի 21-ին: