Հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» տնային, արտագնա և պահեստային համազգեստները (Լուսանկար)
Համացանցում են հայտնվել կատալոնական «Բարսելոնայի»՝ 2020/21 մրցաշրջանի համար նախատեսված տնային, արտագնա և պահեստային համազգեստների առաջին լուսանկարները:
Ինչպես նախորդ մրցաշրջաններում, հաջորդ մրցաշրջանում ևս «Բարսելոնայի» տնային համազգեստը կլինի կարմիր և կապույտ ուղղահայաց շերտերով:
Կատալոնական թիմի արտագնա համազգեստը կլինի ամբողջությամբ սև, իսկ ակումբի տարբերանշանն ու հովանավորների անվանումները կլինեն ոսկեգույն:
«Բարսելոնայի» պահեստային համազգեստը կլինի վարդագույն: