Ծովը և մարդը
Ծովը հենց նրանով է ծով,որ երբեմն դուրս է գալիս իր ափերից, նաև ավերածություններ է անում: Եթե դուրս չգա ափերից, ծովը կարող է ճահիճ դառնալ կամ վիթխարի մի ջրափոս:
Մարդը նրանով է մարդ, որ երբեմն պիտի դուրս գա իր ափերից, պիտի ըմբոստանա իր ճակատագրի դեմ, պիտի ասի բաներ, որ մնացած օրերին խեղդում է իր մեջ, թեպետ հետո պիտի հանդարտվի՝ ինչպես ծովը, մինչև...մինչև հաջորդ ալեկոծություն:
Վարդգես Պետրոսյան