«Ներդաշնակ զույգ»․ Մարջան Ավետիսյանի և ամուսնու ջերմ լուսանկարը
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու հետ։
Instagram-ում հրապարակված ընտանեկան կադրում ամուսինները սուրճ են խմում։ Մարջանը սիրով լի հայացքով նայում է ամուսնուն, իսկ նա՝ նայելով տեսախցիկին, մեղմ ժպտում է։ Հրապարակումը Մարջան Ավետիսյանը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել են գեղեցիկ ու հիացական խոսքեր հղել նրանց․ «Էնքան պոզիտիվ ,բարի ,ներդաշնակ զույգ եք», «Չկա էլ ձեր նման զույգ», «Դուք ուրիշ եք», «Դուք մեկդ մյուսին լրացնողն եք», «Ինչքան սերր կա այս նկարում», «Միշտ հաճելի է Ձեզ դիտելը», - գրել են նրանք։
Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին նուրբ ու քնքուշ կերպարում էր։ Մարջանը սեւ շապիկ էր կրում, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չէր կատարել, սակայն հետեւորդները բավականին ակտիվ էին գտնվել՝ գրելով․ «Տաղանդավոր գեղեցկուհի», «Հրաշք», «Գեղեցկուհի», «Շատ սիրուն ու հմայիչ», «Նուրբ»։