Ինչու Ջասթին Բիբերն ու կինը երեխաներ չունեն․ Հեյլիի անկեղծ խոստովանությունը
Վերջերս լայմի հիվանդություն (տզային բորելիոզ) հայտնաբերած Ջասթին Բիբերն ակնհայտորեն նոր հիասթափության շեմին է. նրա կինը՝ Հեյլին, մի ժամանակ չարաշահել է հակաբեղմնավորիչները եւ վնասել է իր առողջությունը, գրում է People-ը:
Դերասան Սթիվեն Բոլդուինի դուստրը՝ 23-ամյա Հեյլին, խոստովանել է, որ չափազանց մեծ ծավալներով հակաբեղմնավորիչ միջոցներ է ընդունել: Արդյունքում՝ դա թողել է իր վատ հետեւանքները։
«Ես երկու տարի հակաբեղմնավորիչներ եմ ընդունել։ Նկատել եմ, որ իմ մաշկը խիստ տուժել է։ Ես հայտնաբերել եմ հորմոնների աճ։ Հասկացա, որ շատ եմ վնասել ինձ», - պատմել է աղջիկը։
Իհարկե, խոսքը չի գնում այն մասին, որ զույգը ընդհանրապես չի կարող երեխա ունենալ, սակայն ընտանիքում համալրման համար պետք է ջանք թափել։ Այդուհանդերձ, այդպիսի ցանկություն նրանց մոտ դեռ չի նկատվում։
Վերջերս տված հարցազրույցում Հեյլին պատմել է, որ Ջասթին Բիբերի հետ դեռ ընտանիքում համալրման համար հող չեն նախապատրաստում: Նախ, նրանք չափազանց շատ են աշխատում, շատ կենտրոնանալով իրենց կարիերայի վրա: Երկրորդ՝ Ջասթին Բիբերի հետ հարաբերությունները Հեյլին դեռ չի կարող իդեալական համարել։