Սերխիո Ռամոսի՝ 12 միլիոն եվրո արժողությամբ նոր առանձնատունը (Լուսանկարներ)
Համացանցում են հայտնվել Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսի նոր առանձնատան լուսանկարները:
AS-ը տեղեկացնում է, որ Ռամոսը կնոջ՝ Պիլար Ռուբիոյի հետ նոր առանձնատան կառուցման աշխատանքների վրա ծախսել է 12 միլիոն եվրո:
Առանձնատունը, որը գտնվում է էլիտար Լա Մորալեխա բնակավայրում, զբաղեցնում է 1500 քառակուսի մետր տարածք: