Ջիգանի կնոջը դուրս են գրել ծննդատնից. հայրը որդուն դիմավորել է երեք դուստրերի հետ
Անցած երեքշաբթի Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, չորրորդ անգամ մայր է դարձել։ Աստղային զույգը ունեցել է երկար սպասված որդուն, որին Դավիթ են անվանել։ Այսօր մոդելն ու նրա որդին դուրս են գրվել ծննդատնից։
Օքսանա Սամոյլովան խոստովանել է, որ երջանիկ է դուրս գրման ժամանակ տեսնել «կապույտ փուչիկներ»:
«Երեք դուստրերից հետո անսովոր է։ Մեր որդին որոշել է ծնվել նույնքան անսպասելի, որքան հայտնվեց 9 ամիս առաջ», - հույզերով Instagram-ում կիսվել Սամոյլովան։
Երաժշտի ընտանիքը եկող մի քանի ամիսը կանցկացնի Մայամիում։ Ջիգանն ու Օքսանան հատուկ մեկնել են ԱՄՆ, որպեսզի որդին լույս աշխարհ գա տաք կլիմայական պայմաններում։ Ավագ երեխաների համար զույգը ուսուցիչներ է վարձել, քանի որ Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո աղջիկները պետք է վերադառնան դպրոց։
«Ամեն օր երեխաներին հարցնում եմ՝ ուզում են տուն գնալ, եւ նրանք ամեն օր ասում են՝ ոչ։ Նրանք սիրում են անհոգ կյանքը, նույնիսկ ուսուցիչների հետ ամենօրյա դասերը նրանց չեն անհանգստացնում։ Արթնանում են, նախաճաշում, զբոսնում ու նոր միայն անցնում դասերի։ Միշտ ջերմ, միշտ հաճելի մտնոլորտ։ Հավանաբար, երեխաներին երջանկության համար ոչինչ էլ պետք չէ», - ասել է Օքսանան։