Տղամարդու գլխի վրա կարմիր հետքերը վտանգավոր հիվանդության նախանշան են եղել (Լուսանկար)
Ավստրալիայից 68-ամյա Փիթեր Ուիլսոնն իմացել է իր մոտ մաշկի քաղցկեղի մասին բջջային հավելվածի շնորհիվ:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Փիթերը երկար տարիներ ուշադրություն չի դարձրել մաշկի չորությանն ու գլխի վրա տարօրինակ կարմիր հետքերին: Սակայն 2019 թվականի ամռանը հետքերը մեծացել են եւ բորբոքվել: Այդ ժամանակ նա որոշել է հավելված ներբեռնել, որը լուսանկարի միջոցով որոշում է մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Հավելվածը Փիթերին խորհուրդ է տվել անհապաղ բժշկի դիմել:
Գլխամաշկի բիոպսիան ցույց է տվել, որ նրա մոտ մաշկի քաղցկեղ է զարգացման վաղ փուլում: Որոշվել է վիրահատություն կատարել:
2019-ի հոկտեմբերին վիրաբույժները հեռացրել են խոցված մաշկը եւ այն փոխարինել պացիենտի աջ ազդրի տրանսպլանտատով: Տղամարդն արագ ապաքինվել է:
Այժմ Փիթերը փողոց է դուրս գալիս գլխաշորով: Նա բոլորին կոչ է անում պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քանի որ հենց դա է հանգեցրել գլխամաշկի քաղցկեղի զարգացմանը: