ԱՄՆ-ն Թուրքիայում Patriot-ի ժամանակավոր տեղակայման մասին որոշում չի ընդունել
ԱՄՆ-ն Թուրքիայում Patriot զենիթահրթիռային համալիրների ժամանակավոր տեղակայման մասին որոշում չի ընդունել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ամերիկյան իշխանական կառույցների ներկայացուցչին:
«Մենք ուսումնասիրում ենք Սիրիայի հետ սահմանին Թուրքիայում Patriot հրթիռների տեղակայման մասին հարցումը, սակայն որոշում չի ընդունվել»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: