Թավիշ ու վերամշակված նյութեր. նոր հավաքածուում Emporio Armani-ն շեշտը դրել է երեք գույնի վրա
Armani|Teatro-ում տեղի է ունեցել Emporio Armani-ի՝ աշուն-ձմեռ 2020 հավաքածուի ցուցադրությունը։ Հավաքածուի վրա աշխատելիս ապրանքանիշի հիմնադիր ու ստեղծագործական տնօրեն Ջորջո Արմանին երեք հիմնական գույն է օգտագործել՝ սեւ, կապույտ եւ կանաչ։ Մոդելները պոդիում էին բարձրանում զգեստներով, բլուզներով, տաբատներով, ժամկետներով ու վերարկուներով, որոնք պատրաստված էին այդ երանգներով։
Իրերի մեծը մասը պատրաստված էր թավիշից։ Արմանին շեշտադրում է արել էկո օրակարգի եւ վերամշակված նյութերի վրա. գլխարկները, պայուսակներն ու մյուս աքսեսուարները զարդարում էին R-EA (recycled Emporio Armani) պրինտերը։ Շատ իրեր զարդարված էին խոշոր բոլորածալերով։ Կերպարներն ամբողջացնում էին գլխարկները, բերետները, ինչպես նաեւ տարբեր ձեւերի ակնոցները, այդ թվում միկրոլինզաներովը