Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինն ամուսնալուծվել է
″Google″-ի համահիմնադիրներից մեկը` Սերգեյ Բրինը, բաժանվել է իր կնոջից' 40-ամյա Էնն Վոժիցկիից: Նրանք ամուսնացած են եղել 6 տարի և ունեն երկու աղջիկ:Հայտնի է դարձել Սերգեյի նոր ընկերուհու անունը: Նա ″Google″-ի աշխատակցուհի Ամանդա Ռոզենբերգն է, ով Սերգեյից 14 տարով փոքր է: Սերգեյի կարողությունը կազմում է 22.8 միլիարդ դոլար:
Ապահարզանի փաստաթղթերը դեռ ձևակերպված չեն, բայց Սերգեյը հուսով է, որ իր կարողությունը չի տուժի, քանի որ մինչ ամուսնանալը, նրանց միջև ամուսնական պայմանագիր էր կնքվել, ըստ որի' նրանք ունեցվածքը հավասար մասի պետք է բաժանեին: