Սարի Թաղ թաղամասում փլուզվել է տան արտաքին պատը և փակել մուտքը. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ
Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 20-ին, ժամը 14:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի Թաղ թաղամասի 21-րդ փողոցի թիվ 2 տան հարեւանությամբ գտնվող չբնակեցված տան արտաքին պատը փլուզվել է եւ փակել մուտքը, առկա է կախված կառուցատարրի ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է թիվ 4 տան պարիսպը (մոտ 3 քմ), իսկ մնացած հատվածը (մոտ 5 քմ) թուլացած է: Տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: