Դիզայներները Քիմ Քարդաշյանի հետույքի ձեւով կիսատաբատներ են ստեղծվել
Սկանդինավյան նկարիչներ Իդա Յոնսոնն ու Սայմոն Սաարինենը, ինչպես նաեւ շվեդ մոդելավորող Բեատե Կարլսոնը շորտեր են ստեղծել, որոնք նմանակում են Քիմ Քարդաշյանի հետույքը:
Ստոկհոլմի էքսցենտրիկ դիզայները Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ընթացքում հասցրել է ցուցադրել իր նոր շորտերը: Աղջիկը դրանցով շրջել է Elle նորաձեւության ամսագրի միջոցառմանը եւ նրա տեսքը կարողացել է շփոթեցնել նույնիսկ պապարացիներին, հաղորդում է New York Post-ը:
«Մարդկանց աչքերում տարակուսանք էր երեւում։ Մեզ արագ շրջապատել է պապարացիների ամբոխը, որոնք ցանկանում էին նկարահանել The bum մոդելը»,- պատմել է Բեատեն։
Պարզվել է, որ անհրաժեշտ կազմվածքին հասնելու համար դիզայներները երկու տարի հետեւել են Քիմի լուսանկարներին, որոնց օգնությամբ վերստեղծել են նրա հետույքի 3D մոդելը։ Նախատիպը կատարվել է հեղուկ սիլիկոնից։ Նման հագուստի ծավալը կազմում է մոտ մեկ մետր, տրամագիծը՝ 38սմ, իսկ քաշը՝ գրեթե 3կգ, գրում է «Максимум»-ը։