Հանաուում հարձակմանն հետեւանքով զոհվել է Թուրքիայի 5 քաղաքացի
Գերմանական Հանաու քաղաքում հրաձգության զոհ է դարձել Թուրքիայի նվազագույնը 5 քաղաքացի: Այս մասին հինգշաբթի NTV հեռուստաալիքի եթերում հայտնել է Գերմանիայում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը:
«Հանաուում զինված հարձակման ժամանակ զոհվել է 5 թուրք քաղաքացի»,- ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի լույս գիշերը Հեսեն դաշնային հողում Հանաու քաղաքում անհայտ անձը հարձակվել էր երկու նարգիլեանոցի եւ բուքմեյքերական գրասենյակի վրա: Վերջին տեղեկություններով՝ սպանվել է 9 մարդ, եւս 4-ը վիրավոր է: Ավելի ուշ ենթադրյալ հանցագործին մահացած են գտել իր տանը, կողքին հայտնաբերվել է կրակողի մոր մարմինը: Ենթադրվում է, որ կասկածյալ Թոբիաս Ռ.-ն աջ արմատական հայացքներ ուներ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը տեղի ունեցածը որակել է «բռնության ահաբեկչական ակտ»: