«Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը». Հայկ Մարությանը մեջբերել է Երվանդ Մանարյանի խոսքը
Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նաեւ նշել է. «Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հայրենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երեւանի կերպարը: Մարդ, որն արդեն մեր ժամանակներում քաղաքացիական գիտակցության բարձր նշաձող սահմանեց բոլորիս, եւ հատկապես արվեստի մարդկանց համար:
Մանարյանի տիկնիկային թատրոնը ոչ միայն հեքիաթային աշխարհ էր, այլեւ անկախ երկրի վաղվա ազատ քաղաքացու դարբնոց: «Ավելի լավ է պետությունը միջոց ծախսի զարգացող երեխայի վրա, քան թե հետո նրա վատ դաստիարակության հետեւանքով գումարներ ծախսի՝ բանտերում պահելու համար», - ասում էր նա:
Իսկական ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի անունն ու գործը դեռ երկար կմնան մեզ հետ՝ որպես բարության, ազնվության ու ազատ մտքի ուղեցույց:
Հանգչիր խաղաղությամբ, Վարպետ»: