Թուրքիայի ԱԳՆ-ը հաստատել է, որ Անկարան, Մոսկվան և Թեհրանը համաձայնեցնում են Սիրիայի հարցով գագաթնաժողովի ամսաթիվը
Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչներն աշխատում են սիրիական կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը համաձայնեցնելու ուղղությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը:
«Կողմերն աշխատանքներ են տանում գագաթնաժողովի ամսաթիվը համաձայնեցնելու ուղղությամբ: Երբ երեք երկրները համաձայնության հասնեն, գագաթնաժողովի ամսաթիվը կհայտնենք հասարակությանը»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Երեկ ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել է, որ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողով կարող է անցկացվել Թեհրանում մարտի սկզբին:
Նախորդ՝ թվով հինգերորդ՝ սիրիական կարգավորմանը նպաստող Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների նախագահների եռակողմ հանդիպումն անցկացվել է Անկարայում 2019 թվականի սեպտեմբերին: