ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 16:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային
միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Քաջարան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն:
«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենանաերի համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։