«Ռուսաստանի առաջնորդներ» համառուսական մրցույթի հաղթողը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
«Ռուսաստանի առաջնորդներ» համառուսական մրցույթի հաղթող մասնակիցներից Արտյոմ Վոլխինը պատմել է ընդունելության տարօրինակ հարցազրույցի մասին, որը տեղի է ունեցել 2011 թվ. «Тройка Диалог» ընկերության (այն ժամանակ) տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ:
Վոլխինի խոսքով՝ նա այն 50 մասնակիցների ցանկում էր, ովքեր ընտրվել էին և պետք է ունենային հարցազրույց ընկերեության ղեկավարի հետ՝ հետագա աշխատանքի ընդունման համար: Ընդհանուր դիմողների թիվը 2500 մարդ է եղել:
«Վերջին փուլում ես պետք է հարցազրույց ունենայի Ռուբեն Վարդանյանի հետ: Հատուկ այդ նպատակով մեկ օրով եկել էի Օմսկից Մոսկվա: Սակայն Հասարակայնության հետ կապերի վարչությունում ասացին, որ Վարդանյանը չի կարողանում հանդիպել ինձ հետ: Իմանալով, որ ես հատուկ եկել էի՝ այդ նպատակով, նրանք արդյունքում ինձ ասացին գնալ այսինչ հասցեով, նստել նրա մեքենայի հետին դռնից, և քանի դեռ Ռ. Վարդանյանը գնում էր իր երկրորդ հանդիպմանը, նա անցկացրեց ինձ հետ հարցազրույց: Շատ հուզիչ էր, ես դեռ ուսանող, գնում էի մարդու հետ Forbes ցուցակից», պատմել է Վոլխինը «Омскрегион» հրատարակությանը:
Վոլխինը նշել է, որ Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է ընդհանուր առմամբ տնտեսության հարցերի մասին, և թե ինչպես զարգացնել ՌԴ տնտեսությունը, որից հետո ստացել է հրավեր վերապատրաստում անցնել այն բաժնում, որը ղեկավարում էր ինքը Վարդանյանը:
Մրցույթի մրցանակային ֆոնդը՝ 1 մլն ռուբլին հաղթած Վոլխինը նշում է, որ պատրաստվում է ծախսել այդ գումարը Сколково բիզնես - դպրոցում ուսումնառության վրա: Նրա պնդմամբ, այս մտադրության նպատակն այն է, որ ինքը Վոլխինը անձամբ ծանոթ է դպրոցի ստեղծման հարցում մեծ նախաձեռնություն և ներդրում ունեցող Վարդանյանի հետ: Տղան Ռուբեն Վարդանյանին որակել է հետևյալ կերպ՝ «Նա այն մարդն է, ով յուրաքանչյուր նախաձեռնության մեջ հաջողում է և ամենաբարձր մակարդակով»: