«Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը» միանում է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտին»
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (հասցեն՝Արշակունյաց պող., 28 շենք):
Սահմանվել է, որ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը» հանդիսանալու է «Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի» իրավահաջորդը:
«Կոմիտասի թանգարան-ինստիտուտի» գործունեության հիմնական նպատակներն են`
ա. Հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը,
բ. Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական–կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը.
գ. ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների խթանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Կոմիտասի թանգարան-ինստիտուտի» միջոցների հաշվին:
«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները`
1) հրատարակչական գործունեություն.
2) հուշանվերների պատրաստում եւ իրացում.
3)նվագարաններիպատրաստում եւ վերանորագում.
4) երաժշտական խմբակների ձեւավորում եւ գործունեության կազմակերպում.
5)թանգարանայինառարկաններիկրկնօրինակների , պատճեններիտրամադրում.
6) համերգների եւ հյուրախաղերի կազմակերպում.
7)երաժշտարվեստիբնագավառիկադրերիվերապատրաստմանդասընթացներիկազմակերպում.
8) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կազմակերպությունը կարող է միայն լիցենզիայի հիման վրա:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս երկու կազմակերպություններն իրականացնում են նմանատիպ եւ նույնաբովանդակ գործառույթներ: «Հայ հոգեւոր երաժշտության կենտրոն»-ը դառնալու է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»-ի մասնաճյուղ: