Իրանի նախագահը հաստատել է, որ հավատարիմ է միջուկային գործարքին
Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը ողջ է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այն, որ միջազգային դատարանը ԱՄՆ-ի դեմ որոշում է ընդունում եւ ասում նրանց, որ պատժամիջոցները սխալ են, ցույց է տալիս, որ այդ գործարքը նախկինի պես ողջ է: Վախը իրադրության համար, որին մի քանի ամսից կհանգեցնի միջուկային գործարքը, վկայում է այն մասին, որ համաձայնագիրը ողջ է»,- ասել է Ռոհանին:
2015 թվականին «Վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին հասնելու մասին: Համաձայնագրով նախատեսվում էր պատժամիջոցների հանում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Գործարքը նախնական տեսքով չգոյատեւեց անգամ 3 տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց համաձայնագրից միակողմանի դուրս գալու եւ Իրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունները փուլ առ փուլ կրճատելու մասին: