Ինչպե՞ս Լիլի Մորտոն դարձավ մատուցողուհի, իսկ Մարիամ Ալեքսանյանը կերավ կենդանի որդեր. «Միքս շոու»-ի պրոդյուսերի հետաքրքիր բացահայտումները
«Միքս շոուն» հայկական YouTube-ի տիրույթում ժամանցային նոր ծրագիր է, որի ընթացքում հաղորդավարներ Անահիտ Կիրակոսյանն ու Զառա Մանուչարյանն արդեն հասցրել են հյուրընկալել հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնիների ու նրանց «գլխին բերել» բազմաթիվ փորձություններ:
Հաղորդումը բաղկացած է մի քանի էջերից: Առաջին հատվածում հաղորդավարները հայտնի հյուրի հետ խաղում են «Ռիսկ եւ անկեղծություն» խաղը, այնուհետեւ նրան առաջարկում բլից հարցեր, հետո նրանց համար ունենում անակնկալ՝ գաղտնի հյուրի տեսքով, իսկ վերջում որեւէ հայտնի երգչի հետ շտապում հայկական ռեստորաններից մեկը՝ անակնկալ ելույթ մատուցելով ամուսնացող զույգերից մեկին, որն ընտրվում է պատահականության սկզբունքով:
Հաղորդման դեռեւս կարճ գոյության ընթացքում լսարանը հասցրել է տեսնել, թե ինչպես է Ավետ Բարսեղյանը կյանքում առաջին անգամ ուտում պանիր, իսկ Մարիամ Ալեքսանյանը՝ որդեր, Ռաֆայել Երանոսյանի՝ Հայկ Մարությանին ուղղված ուղերձը եւ, թե ինչպես է Լիլի Մորտոն մեկ օր դառնում մատուցողուհի:
Ինչպե՞ս են անցնում նկարահանումները հայտնիների հետ եւ արդյոք հե՞շտ է նրանց ենթարկել նման անկեղծության եւ փորձությունների: Հետաքրքիր հարցերի պատասխանները ստանալու նպատակով զրուցել ենք «Միքս շոուի» պրոդյուսեր Ջուլիա Մկրտչյանի հետ, որը նաեւ NEWS.am STYLE-ին բացառիկ լուսանկարներ է տրամադրել հաղորդման բեքսթեյջից եւ առաջիկա թողարկումներից:
Ջուլիայի խոսքով՝ հայտնիներին անկեղծացնելու գործում մեծ դեր ունեն հաղորդավարները՝ Անահիտը եւ Զառան:
«Հաղորդավարների ընտրության հարցի շուրջ երկար եմ մտածել, եւ վերջնական որոշումս կանգ է առել Անահիտի և Զառայի վրա. կարծում եմ՝ երկուսի մոտ էլ լավ է ստացվում ե´ւ ժամանց ապահովել, ե´ւ բովանդակային զրույց ունենալ հյուրերի հետ: Սկզբում մտավախություն կար, որ դժվար կլինի արտիստին խաղերի, ժամանցի միջավայրից տեղափոխել հաղորդման մյուս հարթակ ու անկեղծ զրույց ստանալ, բայց հաջողեցինք: Մթնոլորտի, թիմի պատրաստվածության շնորհիվ մեր հյուրերն էլ «Ռիսկ եւ անկեղծություն» հատվածին շատ լուրջ են մոտենում. բոլորն էլ անկեղծորեն պատասխանում են այն հարցերին, որոնք երբեւէ ծագել են լսարանի, հանդիսատեսի, երկրպագուների մոտ»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: