Տոպ, ուլտրակարճ կիսատաբատ․ Գայանե Ասլամազյանի լողափնյա լուսանկարը
Դերասանուհի եւ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է կապույտ երանգի տոպ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ։ Գայանեն արձակել է վարսերը, առանց շպարի է։ Նրա հայացքն ուղղված է դեպի վեր։ Հաղորդավարոհու կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Գայանե Ասլամազյանը գրել է․ «Հատուկ քրոջս պահանջով»։