Իվան Ուրգանտը Քսենիա Սոբչակին համեմատել է կորոնավիրուսի հետ եւ երգել Ելենա Մալիշեւայի հետ
Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտն իր հաղորդման եթերում հերթական անգամ կատակել է Առաջին ալիքի «Док-Ток» շոուի մասին, որի հաղորդավարներից մեկը Քսենյա Սոբչակն է:
Եթերի հյուրն է դարձել Ելենա Մալիշեւան, որից Ուրգանտը հետաքրքրվել է, թե ինչպես պայքարել այն չարիքի դեմ, որը «հուզում է ամբողջ երկրին»:
«Ամենակարեւորը ձեռքերը լվանալն ու տարածքն օդափոխելն է։ Դուք կորոնավիրուսի մասին եք հարցնում, այնպես չէ», - պատասխանել է բժիշկը: Ուրգանտն իր հերթին, հերթական անգամ կատակել է «Док-Ток» շոուի մասին:
«Ոչ, ես Սոբչակի Առաջին ալիք կատարած անցման մասին են հարցնում։ Թեեւ դա նույն բանն է», - ասել է նա։
Հեռուստահաղորդավարները Վալերի Լեոնտեւի «Милый друг, не скучай» հիթի մոտիվներով չինական վիրուսի մասին նաեւ դուետ են կատարել։ Կրկներգում Մալիշեւան վստահեցնում է հայրենակիցներին, որ Ռուսաստանում վարակ չի անցնի ... «Թող կորոնավիրուսն իմանա, ու մեր մոտ Չինաստանը չէ․․․Մենք հաղթել ենք ֆաշիստներին, կհաղթենք նաեւ այս զզվելի երեւույթին»։