Թրամփը կոչ է արել «թողնել» ընտրություններին ռուսական միջամտության հետաքննության հետ կապված բոլոր գործերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել «թողնել» 2016 թվականի ընտրություններին ռուսական միջամտության հետաքննության հետ կապված բոլոր գործերը, որոնք ղեկավարում էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Ընդ որում, Թրամփը չի բացառել, որ կարող է այդ հարցով դատական հայց ներկայացնել: «Այն, ինչ կապված է այն խարդախ հետաքննության հետ, պետք է դադարեցվի: Եթե ես նախագահ չլինեի, նրանց բոլորի դեմ դատական հայց կներկայացնեի, սակայն, հնարավոր է, որ դեռ կկարողանամ դա անել»,- գրել է նա Թվիթթերում: